fbpx
Իրավական

Ռոնալդուն համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ․ Football Italia

«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է իր մեղքը 2011-14 թթ. կատարված հարկային հանցագործությունների համար:

Football Italia-ի հաղորդմամբ՝ պորտուգալացին համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ: Սակայն Իսպանիայի օրենքներով Ռոնալդուն պատիժը չի կրի բանտում, քանի որ ժամկետը չի գերազանցում երկու տարին: Թուրինցիների հարձակվողը 18,8 մլն եվրո տուգանք կվճարի:

Քննության տվյալներով՝ Ռոնալդուն, գտնվելով Իսպանիայում և հանդես գալով Մադրիդի «Ռեալ»-ում, 2011-ից մինչև 2014 թվականը կատարել է հարկային 4 հանցագործություն՝ պետությանը պատճառելով 14.7 միլիոն եվրոյի վնաս:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ