fbpx
Սպորտ

Ռոնալդուն վաճառել է ԱՄՆ-ում գտնվող էլիտար բնակարանը՝ կորցնելով մեծ գումարներ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաճառել է ԱՄՆ-ում գտնվող էլիտար բնակարանը, որից ցանկանում էր ազատվել դեռ 2 տարի առաջ: Այս մասին հայտնել է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ 233 քմ մակերեսով բնակարան նա վաճառել է 7 մլն դոլար, որը ձեռք էր բերել 16 մլն եվրոյով:

Փորձագետները նշում են 2 պատճառ գնի անկման համար․

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը բնակարանը գնել է Trump Tower-ում, որը պատկանում է ԱՄՆ-ի նախկին նախագահին: Թրամպն իր գործունեությունն ավելի անկախ է դարձրել, ինչն ազդեցություն է ունեցել Trump Tower-ի բնակարանների գների վրա: Երկրորդ պատճառը կորոնավիրուսի համավարակի ֆինանսական հետևանքն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ