fbpx
Սպորտ

Ռոնալդուն խփել է կարիերայի 902-րդ գոլը

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 902-րդ գոլը՝ աչքի ընկնելով Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ-Իտիֆակի» հետ խաղում։

Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Ռոնալդուն՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը պաշտոնական խաղերում խփել է 902 գոլ։ Ռոնալդուն հինգ գոլ է խփել «Սպորտինգի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450-ը՝ «Ռեալի», 101-ը՝ «Յուվենտուսի», 69-ը՝ «Ալ-Նասրի» և 132-ը՝ ազգային թիմի կազմում: Հարձակվողը ֆուտբոլի, ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնության, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնությունների լավագույն ռմբարկուն է։

Ռոնալդուի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ