Աշխարհի երկրորդ ռակետ Ռորի Մակլրոյը ստիպված է եղել հրաժարվել «Առնոլդ Փալմեր» մրցաշարի հետագա պայքարից՝ մեջքի ստորին հատվածում առաջացած մկանային սպազմերի պատճառով։ Մարզիկը նշել է, որ ցավը զգացել է մարզասրահում նախավարժանքի ժամանակ, և չնայած խաղադաշտում տաքանալու փորձերին, վիճակը վատթարացել է։ Մակլրոյի խոսքով՝ ինքը նախընտրել է չռիսկի դիմել և ժամանակ տրամադրել բուժմանը՝ հաշվի առնելով առաջիկա կարևոր մրցաշարերը։
Մակլրոյի հեռանալը տեղի է ունենում մրցաշարի ամենաթեժ պահին, երբ Դենիել Բերգերը և Ակշայ Բհատիան պայքարում են գլխավոր մրցանակի համար։ «Առնոլդ Փալմեր»-ի այս տարվա մրցանակային հիմնադրամը կազմում է 20 միլիոն դոլար, որից 4 միլիոնը բաժին կհասնի հաղթողին։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին և դաշտի բարդությանը, մրցաշարը շարունակվում է, իսկ մարզասերների ուշադրությունը կենտրոնացած է Բերգերի առաջատարության վրա։
Սա Մակլրոյի կարիերայում ընդամենը երրորդ դեպքն է, երբ նա դուրս է մնում մրցաշարից։ Մարզիկը հույս ունի վերականգնվել մինչև հաջորդ շաբա շաբաթ կայանալիք «Players Championship»-ը և հաջորդ ամիս նախատեսված «Մասթերս» մրցաշարը, որտեղ նա պաշտպանելու է իր տիտղոսը։

