fbpx
Աշխարհ

«Ռոսկոմնադզոր»-ը տուգանել է «Գուգլ» ընկերությանը

«Գուգլ» ընկերությունը 500.000 ռուսական ռուբլու չափով տուգանք է վճարել է ՌԴ Տեղեկատվության դաշնային պետական համակարգին չմիանալու եւ Ռուսաստանում արգելված կոնտենտը զտելուց հրաժարվելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի քարտուղար՝ Վադիմ Ամպելոնսկին:

«Գուգլ»-ն վճարել է վարչական վարույթով սահմանված տուգանքը և գումարն արդեն նստել է «Ռոսկոմնադզոր»-ի հաշիվներին»,- փետրվարի 1-ին հայտարարել է Ամպելոնսկին:
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ «IT-հսկան», տուգանքը վճարելու համար ժամանակ ուներ մինչեւ փետրվարի 20-ը:

Նշենք, որ «Գուգլ»-ը տուգանքը չի բողոքարկել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ