fbpx
Հասարակություն

Լիկա Թումանյանն ազատվել է Հանրային ռադիոյի փոխտնօրենի պաշտոնից

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Հարգելի բարեկամներ
Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը:

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:
Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:

Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ