fbpx
Հասարակություն

«Ռոսիա մոլ»-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը

Հուլիսի 16-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցում` «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը: Առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW E60» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ռ.Զ., ծնված 1993 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը: Վառելիքի արտահոսք չի եղել. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակինցերի մոտենալը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ