Ռուանդայում վերջին տարիների ամենասահմրկեցուցիչ գտածոն է հայտնաբերվել:
Այստեղ 25 տարի առաջ տեղի է ունեցել ցեղապանություն, որին մասնակցած անձինք իրենց պատիժն են կրում բանտում և հավանական է, որ առաջիկայում կազատվեն բանտից: Եվ միայն 25 տարի անց Ռուանդայի հարթավայրերից մեկում հայտնաբերվել է դամբարանատեղի, որտեղ ըստ հաշվարկների 30 000 մարդ է թաղված:
Գերեզմանից 50 մարմին է հանվել, սակայն աշխատանքները բարդացել են կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով:
Նաֆթալա Ախիշակիեն, ով Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուղղված կազմակերպության գործադիր քարտուղարն է հայտնում է, որ աշխատանքները բարդանում են նաև, քանի որ ամբարտակը, որտեղ գերեզմանն է գտնվում լցված է ջրով և նրանք բավականին ժամանակ են ծախսում դիակների դուրս բերելու, չորացնելու և ըստ պատշաճի թաղելու համար:
Հայտնենք, որ ապրիլի 5-ին Ռուանդայում նշում են ցեղասպանության զոհերի 26-րդ հիշատակը, սակայն խիստ մեկուսացման ռեժիմի պատճառով բոլոր բազմամարդ հավաքներն արգելված են։
Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

