Մարտի 2-ին՝ ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊԲ կինոլոգի գլխավորությամբ նշված տարածքները հետախուզվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։