fbpx
Քաղաքականություն

Ռումինիայում հոկտեմբերի 12-ը հռչակվել է հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր Facebook-յան էջով հայտնել է, որ Ռումինիայի Սենատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։

«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։

Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից», – գրել է դեսպանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ