fbpx
Աշխարհ

Ադրբեջանը ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հերքել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին տեղեկությունը՝ փոխանցում է РБК-ն:

«Երկուշաբթի լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանի Հանրապետությունը Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց ռուբլով կվճարի։ Այդ տեղեկությունը չի արտացոլում իրականությունը»,- հայտնել են ընկերությունում։

Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել էր, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ակտիվորեն անցնում է ազգային արժույթներով հաշվարկների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ