fbpx
Աշխարհ

Ռուսական կողմը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորվման համար

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին։

Զախարովան ասել է՝ ռուսական կողմն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար։

Թվում էր, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո հայկական կողմը չպետք է կանգներ նման խնդրի առաջ, բայց պարզ է դառնում, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում Հայաստանը ամեն անգամ կանգնում է ավելի մեծ կորուստների առաջ։

Զախարովան նշել է «անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո կողմերը գտնվում են լիարժեք երկխոսության և փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբում», չնայած, որ բանակցությունները սկսվել են արդեն մի քանի ամիսներ և սայլ պիտի տեղից շարժված լիներ։

Արդյունքում, կարող ենք եզրակացնել, որ ռուսական կողմը որպես միջնորդ չի կարողանում բանակցությունները հասցնել վերջնակետին, իսկ հակառակորդ երկիրը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի մասին և սրելով իրավիճակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ