Ռուսական Playrix ընկերությունը, որը զբաղվում է խաղերի ստեղծմամբ՝ գնել է Plexonic-ին։
Plexonic-ի թիմը տեղափոխվել է Playrix Armenia-ի նոր գործակալություն, որը ղեկավարելու է Plexonic-ի հիմնադիր և գործադիր տնօրեն` Գևորգ Սարգսյանը։
Թե որքան գումար է վճարել Playrix ընկերությունը չի բացահայտում, այս մասին տեղեկացնում է vc.ru-ն։
Նշենք, որ Plexonic-ը Հայաստանում հիմնադրվել է 2008 թվականին և եղել է առաջին խաղեր մշակողներից կազմակերպություններից մեկը։ Իր հիմնադրման օրից ի վեր նրանք ստեղծել են ավելի քան 50 խաղեր։