Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Հերրան ասել է, որ Կենտրոնական բանկը նախատեսում է արտահանել 20 տոննա ոսկի:
.@JoseAGuerra | "Nos llega información de funcionarios del BCV: llegó un avión desde Moscú, en el cual se pretende extraer al menos 20 toneladas de oro. Exigimos al BCV detalles de lo que está pasando. Ese oro no es de Calixto Ortega, es del pueblo venezolano". #AsambleaVE
— Asamblea Nacional (@AsambleaVE) January 29, 2019
Քաղաքական գործիչը ենթադրել է, որ ոսկին «երկիրը կլքի» Կարակաս ժամանած «Boeing 777» ինքնաթիռով, որը պատկանում է «Nordwind» ռուսական ավիաընկերությանը, հաղորդում է «Bloomberg»- ը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել երեքշաբթի օրը, սակայն վենեսուելական իշխանությունները ժխտում են այս լուրը:
Երկուշաբթի, «Nordwing» ընկերության ուղեւորատար ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14.00-ին թռիչք է իրականացրել դեպի Կարակաս: «Նովայա գազետա» ավիաընկերությունը հաստատել է, որ ինքնաթիռում չկան ուղեւորներ: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Կարակասում եւ, ըստ «Flightradar»- ի տվյալների, այլեւս չի վերադարձել (թռիչքի տվյալները կարող են թաքնցվել ծառայությանների սերվիսից մեջ կամ հետագայում հեռացվել): Երեքշաբթի ինքնաթիռը լուսանկարվել է Կարակասի «Սիմոն Բոլիվարի» օդանավակայանում:
https://twitter.com/NoticiasVenezue/status/1090416649222672388
Հերրայի կանխատեսմամբ, Վենեսուելայի ոսկու պաշարների մի մասը կարող է դուրս բերել երկրից հենց այդ ինքնաթիռով: Սակայն Վենեսուելայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ոչ մի ռուսական ինքնաթիռ չի ժամանել կարակաս եւ հրաժարվել մեկնաբանել ոսկու արտահանման ծրագրերը:
«Bloomberg»-ի աղբյուրները հաղորդում են, որ երկրի Կենտրոնական բանկը պատրաստվում է 20 տոննա ոսկու բեռնմանը: Թանկարժեք մետաղի նման խմբաքանակի արժեքը գնահատվում է մոտ՝ 840 միլիոն դոլլար, ինչը Վենեսուելայի ոսկու պաշարների մոտ 20 տոկոսն է կազմում:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՏԱՍՍ» գործակալությանն ասել է, որ ոչ մի տեղեկություն չունի, վենեսուելական ոսկին Ռուսաստան արտահանելու մասին: Պատասխանելով լրագրողի հարցին, նա ասել է. «Այժմ մենք պետք է ուշադիր լինենք տարատեսակ խայծերին»:
Միեւնույն ժամանակ, Հերրան չի պնդում, որ ոսկին հենց Ռուսաստան է ուղևորվելու:
