Կորոնավիրուսի դեմ պայքարի ռուսական տեղեկատվական բյուրոն հայտնում է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 83 մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7972 նոր դեպք:
Նոր վարակակիրների 32,7% տոկոսը չի ունեցել ախտանիշներ: Արձանագրված դեպքերի մեծ մասը Մոսկվայում է՝ 1136:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից Ռուսաստանում ապաքինվել է 10443 մարդ, մահացել՝ 181-ը:
