Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 556 դեպք:
Վերջին օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի 83 շրջաններում: Գրանցվել է մահվան 216 դեպք: Ապաքինվել է 10 281 մարդ:
Մինչ օրս Ռուսաստանի տարածքում արձանագրվել է COVID-19-ով վարակման 654 405 դեպք, նրանցից 422 931-ն ապաքինվել է:
