Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտնում է, որ 38 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել NordStar ընկերության Գյումրի-Մոսկվա ավիաչվերթով։
«Համալիր աշխատանքների շրջանակում ընդհանուր առմամբ Հայաստանից տեղափոխվել է 3692 ռուսաստանցի:
Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ:
Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/3516365458407466/?type=3&theater