fbpx
Աշխարհ

Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 5212 նոր դեպք

Worldometers-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք:


Երկրի բոլոր 85 մարզերում հաստատվել են նոր դեպքեր։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց կլինիկական դրսևորումների։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս գրվել՝ 6615 քաղաքացի։


Ամենից շատ վարակվածներին մեկ օրում հայտնաբերել են Մոսկվայում՝ 691 մարդ։ Սվերդլովսկի մարզում գրանցվել է 178 դեպք, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155, Ստավրոպոլի երկրամասում՝ 137, Ռոստովի մարզում՝ 129:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ