fbpx
Աշխարհ

Ռուսաստանի հետ Թրամփի նախահամաձայնության մասին Մյուլլերի զեկույցը բեսթսելեր է դարձել

«Ռուսական գործի» արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը վաճառքում կհայտնվի գրքի ձևաչափով: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:

Թերթը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «Մյուլլերի զեկույցը. Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի և նախահամաձայնության մասին հատուկ դատախազի եզրափակիչ զեկույցը» հասանելի է դարձել Amazon-ում պատվիրելու համար և առաջին տեղն է գրավել բեսթսելերների վարկանիշում: Նշվում է, որ փափուկ կազմով գրքի արժեքը կազմում է 9,2 դոլար:

Թերթը գրում է, որ բազմաթիվ հրատարակչություններ ձգտում են գրիքը հրապարակել հնարավորինս շուտ: Մասնավորապես Մյուլլերի ուսումնասիրությունը բովանդակող գրքեր են պլանավորում թողարկել Skyhorse-ը, Washington Post-ը, Simon&Schuster-ը, Melville House Books-ը, Barnes&Noble-ը և Times-ը:

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է Մյուլլերի զեկույցի կրճատված, գաղտնի տեղեկությունը չբովանդակող տարբերակը։

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հրապարակել են համատեղ հայտարարություն, որում ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին մեղադրել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի միտումնավոր խեղաթյուրման մեջ: Նրանք, մասնավորապես, նշում են, որ, թեև Բարրը հայտարարել է, թե նախագահը չի խոչընդոտել արդարադատությանը, հատուկ դատախազի զեկույցը վկայում է հակառակի մասին:

«Հատուկ դատախազի զեկույցը հավաստում է, որ Թրամփի ընտրարշավի անդամներն իրազեկված են եղել ընտրություններին միջամտելու Ռուսաստանի փորձերի մասին, բայց փոխանակ այդ մասին հայտնելու դաշնային իշխանություններին` Թրամփի արշավը և նախագահ Թրամփն ինքը բացահայտորեն խրախուսել են այն նախագահական ընտրություններում հաղթելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ