Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը:
Նշվում է, որ կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:
Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:
- Գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցներին
- ՊՆ-ն եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի նաև սեպտեմբերից դեկտեմբեր հատվածում
Կայքում հայտը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին: Վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:
Պատվերի ընդհանուր արժեքն է 151 միլիոն 414 հազար 88 ռուբլի:
Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։