ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Коммерсантъ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանը Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի աշնանը:
«Պատվերների պորտֆելն այսօր գերազանվում է 1 միլիարդ ռուբլին, 2017 թվականին, ինչպես ձեզ հայտնի է, ստորագրվել է C-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիր: Երկու անգամ մենք փոփոխել են ժամկետները: Այն 2019 թվականի աշնան անպայման կյանքի կկոչվի»,-ասել է նա:
Շուգաևը նաև հիշեցրել է, որ պայմանագրով նախատեսված է նաև տեխնիկական երկկողմ համագործակցություն: