fbpx
Աշխարհ

Ռուսաստանն առաջատարն է 2019 թվականին ոսկու գնումների ցուցանիշով

Աշխարհի կենտրոնական բանկերն այս տարվա առաջին եռամսյակում գերազանցել են ոսկու գնումների ցուցանիշով վերջին վեց տարվա ռեկորդը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:

Ընդամենն աշխարհում, ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, 2019 թվականի առաջին եռամսյակում գնվել է 145,5 տոննա ոսկի, ինչը 68 տոկոսով ավելի Է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Այս ցուցանիշով Ռուսաստանն առաջատար է դարձել ապադոլարացման քաղաքականության շրջանակներում: 2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի բանկը գնել է 55,3 տոննա ոսկի և պահուստների ծավալը հասցրել է մինչև 2168,3 տոննա: Ոսկու գնումների ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցրել է Չինաստանի Կենտրոնական բանկը, որը նույնպես փորձում է տարբերակել իր ակտիվները՝ շարժվելով դեպի ամերիկյան դոլարից հրաժարումը՝ Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունների ֆոնին:

2019 թվականի սկզբին ոսկու մյուս առավել ակտիվ գնորդներն են դարձել նաև Թուրքիան, Ղազախստանը, Էկվադորը, Կատարը և Կոլումբիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ