Ռուսաստանի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան նամակ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին: Սվետլանա Չուպշևան նամակում ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատաշուկային աջակցման քայլերի համախումբ:
Նամակում նշվել է, որ նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել Պորտուգալիայում՝ 580 հազար միգրանտներին սոցիալական իրավունքներով իրենց քաղաքացիներին հավասարեցնելով: Գործակալությունը նաև առաջարկել է աշխատանքից զրկված միգրանտների վերապատրաստում անցկացնել ազատվող շուկաների և ՏՏ ոլորտի շուկայի սպասարկման համար:
Չուպշևան ընդգծել է, որ ինքը առաջարկում է միգրանտներին ժամանակավորապես հավասարեցնել ՌԴ քաղաքացիներին՝ գործազրկության նպաստ ստանալու և այլ աջակցությունից օգտվելու համար:
Աղբյուրը՝ Rusarminfo․

