fbpx
Աշխարհ

Ռուսաստանը չի հրավիրվել Զելենսկու երդմնակալության արարողությանը. Ուկրաինայի ԱԳՆ

Ռուսաստանն այն երկրների ցանկում չէ, որոնց ղեկավարներին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն:

«Ռուսաստանի Դաշնությունն այդ միջոցառմանը չի հրավիրվել: Մենք հրավեր ենք ուղարկել միայն այն երկրներին, որոնք մեր բարեկամն ու գործընկերը են»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիևից հրավեր չի ստացել՝ մասնակցելու նոր նախագահի երդմնակալության արարողությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ