Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում խոսել է առաջացած ճգնաժամից։
Նա Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերջին տարիների քաղաքականությունը անվանել է «զզվելի, հանցավոր և անբարոյական»։
Այնուհետև Մեդվեդևը արևմտյան երկրներին մեղադրել է երկակի ստանդարտներ դրսևորելու համար։
Ռուս պաշտոնյան գրել է, որ Ռուսաստանը շարունակելու է պայքարել այն աշխարհակարգի համար, որն իրեն ու իր քաղաքացիներին է հարմար։ Նա նշել է, որ այդ աշխարհակարգում «նացիստների և ցեղասպանության համար տեղ չկա»։