Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով, քանի որ երկրում շուտով չեն բավականացնելու աշխատանքային ձեռքերը, սա լրջորեն կսահմանափակի տնտեսության աճը:
«Ռուսաստանը նոր քաղաքացիների ներհոսքի կարիք ունի: Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության զարգացմանը զուգահեռ մեզ արդեն աշխատանքային ձեռքերը չեն բավականացնում, իսկ շուտով անչափ նկատելի չեն բավականացնի, և սա դառնում է երկրում տնտեսական աճի իրական, օբյեկտիվ սահմանափակիչ»,-ասել է նախագահը:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: