Ռուստամ Բադասյանը ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը մայիսի 13–ին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուստամ Բադասյանը ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ամենաթարմ