«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող, իրավաբան Դանիել Իոաննիսյանը Facebook֊ի իր էջում գրել է․
«Արփինե Հովհաննիսյանը Ռուստամ Բադասյանի մասին ասել է «Բացի նարցիսիզմից այլ բնութագրիչ չունի»։
Ռուստամին ես ավելի քիչ եմ ճանաչում, քան Արփինեին։ Բայց Ռուստամը, ի տարբերություն Արփինեի, չի սպասարկում հանցավոր կոռումպացված համակարգին։
Արփինեն, ի տարբերություն Ռուստամի, տարիներ շարունակ, զբաղվել է ռեֆորմների իմիտացիայով և իրականում ապահովել է պետության զավթման կարևորագույն բաղադրիչները։
Եթե Արփինեն ուզում է քննադատել Ռուստամին, ապա նախևառաջ թող հանրությունից ներողություն խնդրի ՀՀԿ-ի հետ իր արածների համար»։
https://www.facebook.com/danioanis/posts/10218959611398322