Rustavi 2-ի սեփականատերերը բողոքարկելու են ՄԻԵԴ-ի որոշումը

Rustavi 2 հեռուստաընկերության նախկին սեփականատերերը նոր հայց են պատրաստվում ուղարկել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ընկերության իրավաբանները մտադիր են օգտագործել միակ շանսը և դատական ​​գործ հարուցել ՄԻԵԴ-ի Մեծ պալատում՝ ՀԸ-ն վերադարձնելու հույսերով: Այս մասին նախօրեին հայտարարել էր նաև ՀԸ-ի արդեն նախկին տնօրեն Նիկա Գվարամիան:

Հեռուստատեսությունն ու դրա սեփականատերերը ՄԻԵԴ-ում վիճարկում էին Եվրոպական կոնվենցիայի որոշ հոդվածների խախտումները: Հայցում մանրամասն մեկնաբանված էր, որ ալիքի սեփականատերերը չեն կարողացել լիովին օգտագործել Վրաստանում արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև խախտվել են ազատ խոսքի և գույքային սեփականության իարվունքները: ՄԻԵԴ-ը որևէ խախտում չի հայտնաբերել:

Եթե ​​ՄԻԵԴ-ի Մեծ պալատը գտնի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի`արդար դատաքննության իրավունքի խախտում, ապա գործը կարող է արմատապես փոխվել: Իրավաբանները նշում են, որ երեկվա որոշումը ամբողջական չէ և կշարունակեն պայքարել:

Ամենաթարմ