Բյուջետային Ryanair ավիաընկերության Միլան-Երևան ուղղության առաջին չվերթի ինքնաթիռը այսօր՝ հունվարի 14-ին, ժամանեց Երևան։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ թռիչքի ուշացումը կապված էր Իտալիայում կարգավարների գործադուլի հետ։
«Կարգավարները Իտալիայում գործադոիլ են կազմակերպել, Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Իրականում ի սկզբանե ցուցակում էին դրել, որ Հայաստանի չվերթները պետք է չեղարկեն, բայց մենք արագ զանգեցինք Ryanair-ի ղեկավար կազմին, համոզեցինք, որ պետք չի առաջին չվերթը չեղարկել, է իրենք հանեցին այդ ցուցակից, այսինքն՝ ուշացումը ամենալավ տարբերակն էր, որ կարող էր լինել»,-հավելեց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե որ երկրկի քաղաքացիներ են առաջին չվերթով ժամանել Երևան, Ռևազյանն ասաց, որ դեռևս վաղ է ասել, քանի որ ժամանակ է պետք, որ այդ ամբողջ տվյալները վերլուծեն է հասկանան։
«Ընդհանուր կարող եմ ասել, որ բավականին լիքն էր օդանավը, է ուղևորները շատ ուրախ։ Հույս ունենք, որ ե՛ւ զբոսաշրջիկներ, ե՛ւ հայեր են եկել այցով Հայաստան»,-ասաց նա։