fbpx
Աշխարհ

Ryanair ավիաընկերությանը կորոնավիրուսի պատճառով պետք է 2 տարի վերականգնման համար

Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչև 3 000 աշխատատեղ և իրականացնել շուրջ 1 տոկոս թռիչք հունիսին այն նախազգուշացումից հետո, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու տարի։

Մինչ օրս խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը առաջատարն է եղել ուղևորների թվով։ Ընկերությունը հայտնել է, որ  վերակառուցման իր ծրագիրը մեկնարկելու է հուլիսին և կարող է հանգեցնել օդաչուների և անձնակազմերի շրջանում 3 000 աշխատատեղի կորստի, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի շուրջ 15 տոկոսը:

Ըստ ընկերության ծրագրերի՝  նախատեսվում են մինչև 20 տոկոսով աշխատավարձի կրճատումներ և ամբողջ Եվրոպայում մի շարք ավիաբազաների փակումներ:

Ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին կկրճատի աշխատավարձերը մինչև 50 տոկոսով մինչև  2021 թվականի մարտը, հավելել են ընկերությունում:

Աղբյուրը՝ CNN.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ