fbpx
Աշխարհ

S-400-ները ԱՆկարային թույլ կտան վերահսկել Սիրիայի օդային տարածքը

Թուրքիային մատակարարվող S-400 Տրիումֆ զենիթահրթիռային համալիրները նոր կարգ կստեղծեն Սիրիայի օդային տարածքում: Այս մասին Breaking Defense-ին հայտնել են իսրայելական աղբյուրները:

Նրանց կարծիքով՝ ռուսական արտադրության համակարգերն Անկարային թույլ կտան վերահսկել Սիրիայի գրեթե ամբողջ օդային տարածքը:

«Թուրքիայի կողմից շահագործվող S-400-ը կկարողանա հետևել Սիրիայի օդային տարածքում Իսրայելի օդուժի ցանկացած ակտիվությանը, և սա լիովին նոր իրավիճակ է»,- ասել է զրուցակիցներից մեկը:

Մեկ այլ փորձագետ ամերիկյան պարբերականին հայտարարել է, որ թուրքական S-400-ի տեղակայումը Սիրիայի հետ սահմանին կխոչընդոտի Իսրայելի օդուժի հնարավոր գործողությունները Իրաքի շրջաններում, որտեղ տեղակայված են պրոիրանական ուժերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ