Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ շատ է խոսվում, թե այն նման է գունավոր հեղափոխության փորձի։
Այս հարցին անդրադարձել է Ղազախստանի պետքարտուղար Եռլան Քարինը։
Նա նշել է, որ նա համաձայն չէ այդ կարծիքի հետ ու տեղի ունեցողը գունավոր հեղափոխության փորձ չէ։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր իրադարձություն նման է ինչ-որ մի մեծ բանի մի մասի ու այն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում և ծրագրում, ընդ որում՝ այդ ամենը մի քանի քաղաքների համար։
Քարինի խոսքերը փոխանցում է RIA-ն։