Աշխարհ

Մենք մեր սեփական ցանկությամբ չենք Ղազախստանում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ այն պնդմանը, թե ՀԱՊԿ խաղաղապահները օկուպանտներ են։

Նա ասաց, որ տեղեկատվական դաշտում փորձ է արվում խաղաղապահ զորակազմի տեղակայումը ներկայացնել որպես Ղազախստանի օկուպացիա։

Լուկաշենկոյի խոսքով՝ իրենք իրենց սեփական ցանկությամբ չեն այնտեղ ու իրենց հրավիրել է իրենց «եղբայրը, ընկերը, ով պատասխանատու է այդ հսկայական երկրի համար»։

Բելառուսի նախագահն ասաց, որ խաղաղապահները ցուցադրել են հենց այն աջակցությունը, որի մասին խոսել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ