Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմը համալրելուց հետո առաջին մեկնաբանությունն է արել: Այս մասին հաղորդում է «Ռոմա»-ի պաշտոնական կայքը։
«Տեղափոխվելով այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռոմա»-ն է, հիանալի հնարավորություն է իմ կարիերայում նոր փուլի համար:
Ես գիտեմ, թե այն ինչպիսի ակումբ է, և վստահ եմ, որ լավ արդյունքներ կգրանցենք միասին»,-ասել է Մխիթարյանը։
Նշենք, որ Մխիթարյանը իտալական ակումբի կազմում հանդես կգա 77 համարի ներքո։