Սա կոմունիստական համակենտրոնացման ճամբար վերադարձի մարմանդ քարոզ է․ Բարսեղյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)-Azat TV
Քաղաքականություն
14:35 13/09/2021

Սա կոմունիստական համակենտրոնացման ճամբար վերադարձի մարմանդ քարոզ է․ Բարսեղյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Քաղաքական-հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Գյումրիում տեղադրված Կոմունիստական կուսակցության պաստառը, որում գրված է՝ «Հավերժ Ռուսաստանի հետ»։

«Գյումրիում էս կարգի պաստառներ են հայտնվել: Ո՞վ է սրանց պատվիրատուն, ի՞նչ ժամկետով են պատվիրել, ինչո՞ւ են հիմա հայտնվել այս պաստառները…

Սա միայն ինքնիշխանության դեմ արշավ չէ, սա նաև դեպի կոմունիստական համակենտրոնացման ճամբար վերադարձի մարմանդ քարոզ է: Գրողուցավ կտեսնեք ու մարդակերական կոմունիզմի վերադարձ չեք տեսնի, ոչ էլ դրա մոդիֆիկացված տարբերակին:

Որ 1991-ին լյուստրացիա արվեր կամ ապակոմունիստականացման կամ ապազավթման մասին օրենք ընդունվեր, որ Գերագույն խորհուրդը կամ Ազգային ժողովը հաստատեր, որ Առաջին հանրապետությունը օկուպացվել է 1920 թվականին, ու դրանից բխող գործողություններ արվեին, էս օրը չէինք ընկնի», – գրել է Բարսեղյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ