Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ ամբիոնից ընդդիմադիր Աննա Մկրտչյանի դիտարկմանը։
Մկրտչյանը Մուկուչյանին հարց ուղղեց, թե նա՝ նախկի՞ն է, ներկա՞, թե՞ եկած ապագա։
«Ես ԿԸՀ նախագահն եմ», – ի պատասխան ընդդիմադիրի հարցին, ասաց Մուկուչյանը։
Մկրտչյանը նաև հիշեցրեց Մուկուչյանի արտահայտած այն միտքը, որ «ընտրություններն անվավեր ճանաչելը քաղաքական զենք է»։
Սրան էլ ի պատասխան Մուկուչյանը նշեց, որ այդ միտքը տեսական գրականությունից է ու դրա հեղինակային իրավունքներիը նույնիսկ իրենց չի պատկանում։ Նա ասաց, որ այդ եզրույթից չպետք է հետևություններ անել։