fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին առաջարկել է Դավիթ Գարեջիի հարցի լուծման իր տարբերակը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջ է քաշել Դավիթ Գարեջիի խնդրի կարգավորման իր տարբերակը: Նա երկու երկրներին առաջարկել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել լարված իրավիճակի մեղմացման համար, որպեսզի թե՛ ուխտավորները, և թե՛ երկու երկրների քաղաքացիները կարողանան առանց որևէ խոչընդոտի այցելել համալիր: Ըստ նրա, մինչև երկրների միջև պետական սահմանների վերջնական սահմանագծումը, պետք է գործի ժամանակավոր ռեժիմ: Նրա հայտարարությամբ` դա աշխարհում փորձարկված մեթոդ է, երբ խնդիրը կարգավորվում է առանց առճակատման և ավելորդ զգացմունքների:

Հաշվի առնելով երկու երկրների համար վանական համալիրի կարևորությունը`վրացական կողմի համար որպես պատմամշակութային և հոգևոր արժեք, իսկ Ադրբեջանի համար նաև՝ սահմանային չվերահսկվող տարածք, որտեղից հնարավոր է ապօրինի մուտք գործել այդ երկրի տարածք, Սաակաշվիլին առաջարկել է.

«2012 թ. գրեթե պատրաստ էր տարածքների փոխանակման մասին համաձայնագիրը, որը կլուծեր այդ խնդիրը, ուստի, այս փուլում, մինչև հարցը վերջնականապես լուծվի, երկու կողմերում էլ պետք է ստեղծվի Վրաստանի և Ադրբեջանի սահմանապահների համար ժամանակավոր սահմանային կետ և ապահովի երկու երկրների քաղաքացիների առանց խոչընդոտների տեղաշարժը»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ