Հռոմում՝ «Պալացիո Նաիադո» հյուրանոցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է անցկացնում իր կողմնակիցների հետ: Նա խոսքով դիմում է աջակիցներին: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Վրաց էմիգրանտների մի մասին հնարավորություն չի տրվել մասնակցել հանդիպմանը: Նրանք ցույց են անում հյուրանոցի մոտ: Ինչպես հայտարարում են ցուցարարները, նրանք գրանցվել են հանդիպմանը մասնակցելու համար, սակայն թույլ չեն տվել մտնել՝ տարբերվող կարծիքի պատճառով: