Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին NewsOne հեռուստաալիքում ասել է, որ Ուկրաինան շուտով կդադարի նույնիսկ Եվրոպայի «ագրարային կցորդ» լինելուց իր ներկայիս վիճակում։
Նա նշել է, որ Ուկրաինայի տեխնոլոգիական ցիկլերը «ամենուր կանգ են առել»: «Մենք ետ ենք մնում տեխնոլոգիական արդյունաբերական ցիկլից և ետ կմնանք նաև ագրարային ցիկլից», – ասել է Սաակաշվիլին:
Նա նաև բերել Հոլանդիայի օրինակը՝ նշելով, որ այն Օդեսայի տարածաշրջանի չափ է, սակայն ամենաշատն է Եվրոպա ապրանք արտահանում։