Օդեսայի շրջանի պետադմինիստրացիայի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո սպասում է երկիր մուտք գործելու արգելքը չեղարկելու որոշմանը: Այս մասին նա հայտնել է «Նաշ» հեռուստաալիքի եթերում: Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ ինքն արդեն տոմս ունի դեպի Ուկրաինա:
«Ես ունեմ տոմս: Ես արդեն դիմել եմ իմ փաստաբանի միջոցով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Գրիցակին հանել արգելքը, որը Պետրո Պորոշենկոն ապօրինի սահմանել էր ինձ համար, որ ես չկարողանամ ժամանել Ուկրաինա և պաշտպանել իմ իրավունքները դատարանում: Ես մեծ ցանկություն ունեմ Կիևում լինելու, ես շատ եմ ուզում լինել մեծ վերափոխման մասնիկը որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել , որ ընտրություններում Զելենսկու հաղթանակը հնարավորություն կտա Ուկրաինային հաղթահարել «կոռումպացված էլիտային»:
Հիշեցնենք, որ էքզիթ-փոլի արդյունքների համաձայն՝ Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթում է Վլադիմիր Զելենսկին: Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, փաստորեն, ընդունել է իր պարտությունը, սակայն հայտարարել է, որ շարունակելու է մնալ մեծ քաղաքականության մեջ: