Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահագապետ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է գողության մեջ և խորհուրդ է տվել նրանց «հավաքել ճամպրուկները»։
Նա կարծում է, որ այժմյան ղեկավարությունը երկիրը դարձրել է Եվրոպայում ամենաաղքատը։ Սաակաշվիլին նշել է, որ պատրաստվում է օգնել ուկրաինացի ժողովրդին հետ բերել կորցրած ժամանակը: Այս մասին հայտնում է RT-ն։
Նշենք, որ Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա արգելված է մինչև 2021 թվականը, սակայն երեկ նա հայտնել էր, որ ապրիլի 1-ին ծրագրում է վերադառնալ Ուկրաինա, քանի որ վստահ է, որ Պորոշենկոն չի հաղթի մարտի 31-ին կայանալիք ընտրություններում, ուստի ոչ մի սահմանապահ չի համարձակվի կատարել իրեն բռնելու Պորոշենկոյի հրամանը։ Եվ որպես ապացույց՝ Սաակաշվիլին ցույց էր տվել ինքնաթիռի տոմսը։