Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծեծի են ենթարկել Աթենքում։ Այս մասին հայտնում է ВЗГЛЯД-ը։
Նշվում է, որ նրա Աթենք այցը կապված էր վրացի էմիգրանտների հետ հանդիպման ցանկության հետ։
Ըստ աղբյուրի՝ երեկ՝ կիրակի, Սաակաշվիլու վրա է հարձակվել գլխարկով մի տղամարդ ու հարվածներ հասցրել նրա գլխին։
Արդյունքում՝ սկսվել է խուճապ ու դեպքի վայր են ժամանել Հունաստանի հատուկ ջոկատայինները։