Երևանում մեքենան սահել է դեպի «Բելաջիո» ռեստորան

Ամենադիտվածներ

ՃՏՊ Աբովյանում. կա տուժած

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ուղղել են և տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ