Իրավական
18:20 24/06/2019

Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ և երբեք չի հանդիսացել․ նախկին դատավոր

«Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․

«Հերիք չի՞ բռնաբարեք Սահմանադրությունն ու օրենքները. նախ՝ դրանք գրելիս և ընդունելիս ուշադիր լինեիք,որ հակասություններ /կոլիզիաներ/ չլինեն,իսկ մեկնաբանելիս պետք է առաջնորդվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներով և տրամաբանությամբ…

Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ և երբեք չի հանդիսացել՝ ոչ համաձայն գործող կամ նախկին սահմանադրությունների և ոչ էլ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի:Ընդհակառակը՝ նախկին Սահմանադրությամբ՝ դատավորներն առանձին կարգավիճակ են ունեցել,դատավորներն առանձին:Իսկ օրինակ՝ գործող ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է,թե ովքեր են դատավորները,ընդգծելով,որ դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները նույնպես դատավորներ են:Ինքնըստինքյան դատավոր չեն դառնում: Հայտնի անեկդոտը հիշեցի:Նույնն է,եթե ասենք,որ ԲԴԽ բոլոր անդամները դատավորներ են,ինչպես դատավոր անդամները:Սակայն,եթե ԲԴԽ-ի դեպքում այդ իրավիճակը նորմալ է,բխում է օրենքից,ապա ՀՀ Սահմանադրական դատարանի դեպքում նորմալ չէ,օրենքից չի բխում. ընդհակառակը, հակասում է օրենքին՝ ՀՀ Սահմանադրությանը,որը սահմանում է,որ ՍԴ-ն կազմված է 9-ը դատավորներից,ովքեր ընտրվում են ԱԺ կողմից,12 տարի ժամկետով, և ընտրված ՍԴ-ն իր կազմից ընտրում է ՍԴ նախագահ և փոխնախագահ՝ 6 տարի ժամկետով:
Ի՞նչ է ստացվում: ՀՀ Սահմանադրության անցումային՝ 213 հոդվածի համաձայն՝ «ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել» մինչև 65 տարեկան դառնալը,առանց օրենքով սահմանված կարգով ընտրվելու և դատավորի կարգավիճակի,իսկ օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորներ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը 12 տարի հետո պետք է հեռանա՞ն /Սահմանադրության համաձայն՝ երկրորդ անգամ չեն կարող ընտրվել/:Նորմա՞լ է նման խտրականությունը.իհարկե ոչ:

Նորմա՞լ է ՍԴ-ի անդամների «արտոնությունը».իհարկե ոչ:Ավելին՝ այս պարագայում նրանք մեխանիկորեն հայտնվում են օրենքից դուրս,ոչ լեգիտիմ կարգավիճակում:

Այլ կերպ ասած՝ առկա է հակասություն /կոլիզիա/ ՝ՀՀ Սահմանադրության 166 հոդվածի /հատուկ նորմ/ և անցումային /ընդհանուր նորմ/՝ 213 հոդվածի միջև,որի դեպքում՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» համաձայն՝գործում է հատուկ նորմը…

Կհարցնեք ի՞նչ անել: Թեև,ինչպես նշեցի գործում է հատուկ նորմը,սակայն հարցին լուծում տալու համար,կարծում եմ,անխուսափելիորեն անհրաժեշտ է,որ ԱԺ-ն փոփոխի Սահմանադրության 213 հոդվածը…Հանրաքվեի անհրաժեշտություն չկա:Մնացածը ,ինչպես ասում են,տեխնիկայի հարց է»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ