fbpx
Սպորտ

Սալայի ինքնաթիռի օդաչուն թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել․ The Times

Շարունակվում է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի գործով հետաքննությունը:

Ինչպես հայտնում է The Times-ը, հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ օդաչու Դևիդ Իբոտսոնը վճարովի թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել:

Այս պահին հստակեցվում է՝ արդյոք Սալայի չվերթը վճարովի՞ էր, թե՞ մասնավոր:

Հիշեցնենք՝ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Սալան «Քարդիֆ» է տեղափոխվել «Նանտից»: Հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը հրաժեշտ է տվել ֆրանսիական թիմում իր խաղընկերներին ու մասնավոր ինքնաթիռով ուղևորվել Ուելս, սակայն նախատեսված վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ, անհետացել է ռադարների տեսադաշտից:

Երեկ՝ հունվարի 24-ին, ոստիկանությունը որոշել է դադարեցնել որոնողական աշխատանքները:

Հայտնում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ