KBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Samsung Electronics ընկերությունը հետաձգել է Շանհայում և Հոնկոնգում Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները, որոնք պետք է տեղի ունենային այս շաբաթ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մի խումբ լրագրողներ, որոնք գաջեթը ստացել էին ակնարկներ գրելու համար, նշել են այն խնդիրները, որոնք առաջացել են դրա օգտագործման ընթացքում:
Ընկերությունում չեն մեկնաբանել այս հաղորդումը:
Հիշեցնենք, որ ծալած վիճակում սարքը կարելի է օգտագործել որպես հեռախոս, բացված վիճակում այն գործառույթներով փոխարինում է պլանշետի։