Նախարարի պատասխանից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ. Սանասարյան

Ամենադիտվածներ

Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին տեսանյութն ուսումնասիրվում է․ ոստիկանություն

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի HardTalk հաղորդաշարի ընթացքում տված հարցազրույցի իրեն վերաբերող հատվածին:

«Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի՝ BBC HardTalk-ի ինձ վերաբերող հատվածին

Հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և որոնց մասին հուսով եմ հանդիպման ժամանակ կխոսեմ, բայց, քանի որ ազգանունս հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ինձ վերաբերվող հատվածին։

Լրագրող Սակուրի հարցին առ այն, որ պարոն Սանասարյանին, ով վարչապետի մտերիմներից է և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ, այժմ առաջադրվել են մեղադրանքներ, երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպե՞ս կարող է վստահություն ունենալ։

Նախարար Մնացականյանը պատասխանեց՝

– Բայց ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ։

Նախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, որից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ։ Ցանկանում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի և իր դիվանագիտական գործընկերներին կամ լրագրողներին պատասխանի շատ պարզ. գործը դատարանում է և Սանասարյանի մեղավորությունն ապացուցված չէ։

Հ.Գ. իհարկե, քննադատել կարող են բոլորը, և օբյեկտիվ շատ քննադատություններ լսեցի և կարդացի, բայց նախորդ ռեժիմի ներկայացուցիչները խոսելու տեղ չունեն, նրանք՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ, ՀՀ վարկանիշը հավասարեցրել են զրոյի», – գրել է Սանասարյանը։

https://www.facebook.com/sanasaryan/posts/10220559734881552

Ամենաթարմ