fbpx
Աշխարհ
16:00 28/10/2019

Բեյսբոլի երկրպագուները Թրամփին բացականչություններով են դիմավորել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական ընդունելության չի արժանացել Բեյսբոլի միջազգային մրցաշարի ժամանալ։ Այս մասին հայտնում է LAtimes.com-ը։

ԱՄՆ նախագահին դիմավորել են «Ճաղերի հետև ուղարկել նրան» բացականչություններով։

Կիրակի օրը նախագահն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ այցելել է դիտելու Washington Nationals և Houston Astros բեյսբոլի թիմերի միջև մրցապայքարը, որն անցկացվել է երկրի մայրաքաղաքում:

Երբ էկրանին հայտնվել է Թրամփի պատկերը, խաղի երկրպագուները սկսել են սուլել և տարբեր բացականչություններ անել:

Թրամփը բացականչություններին ոչ մի կերպ չի արձագանքել: Նախագահը կանգնած ժպտացել է ու ծափահարել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ