Սանչեսի վնասվածքը լուրջ է. նա մի քանի ամսով դուրս է մնացել շարքից. Mundo Deportivo

Ամենադիտվածներ

Իտալական «Ինտերի» ու Չիլիի հավաքկանի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վնասվածքի պատճառով առնվազն 2 ամսով դուրս է մնացել շարքից: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է Կոլումբիայի հետ ընկերական խաղի ժամանակ (0-0): Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ կոճի ջլերի վնասվածք:

Մոտ ժամանակներս Սանչեսը բուժզննում կանցնի, որից հետո վերջնական որոշում կկայացվի նրա հետագա բուժման վերաբերյալ:

Չի բացառվում, որ չիլիացին վիրահատության կարիք ունենա, ինչի պատճառով էլ շարքից դուրս կմնա 2 ամսով ու արդեն չի կարողանա ոչ մի խաղ անցկացնել 2019-ին:

30-ամյա Սանչեսը «Ինտեր» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալական հիմունքներով: Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 3 խաղի է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Ամենաթարմ